Մամուլ

«Մարտի 1»-ին տուժածներին տրամադրում է 30 մլն, իսկ զոհված զինծառայողների ընտանիքները անտեսվում են. Մարգարիտա Խաչատրյան

Զոհված զինծառայողների ընտանիքները անտեսվում են, «Մարտի 1-ի» տուժածներին տրամադրվող աջակցության չափով պետք է աջակցություն տրամադրվի նաեւ զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։

Այս հարցի առնչությամբ «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի շենքում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։

«Դուք մեր հայրենիքին, մեր պետությանը տվել եք ձեր ամենաթանկ արժեքը՝ ձեր որդիներին, ձեր ամուսիներին։ Այս պարագայում ես կարծում եմ, որ պետական մտածելակերպի տեսանկյունից խիստ հրամայական է, որ պետք է արժեւորվեք դուք բոլորդ։ Մենք առաջարկությունը ներկայացրել ենք կառավարությանը, որ պետք է բոլոր զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքներն այդ աջակցությունը ստանան»,-նշեց նա։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը նշեց, որ միայն ֆինանսական օգնությունը չէ, պետությունը պետք է լիարժեք հոգ տանի զոհված զինծառայողների ընտանքիների համար.

«Ես ինչու պետք է գնամ, խնդրեմ ուրիշին, որ ինձ աշխատանք տան, գնամ խնդրեմ, որ դեղորայք տան, թող ինձ արժանապատիվ աջակցություն տան։ Հույս ունենք այս ասուլիսից հետո կառավարությունը զգոն կլինի։ Մենք մինչև վերջ գնալու ենք, պայքարելու ենք, միևնույն է՝ մեր տվածի դիմաց պետությունը չի կարող հատուցել»։

Կիսվել նյութով