ՄամուլՏեսանյութ

Երևանում «Range Rover»-ով վթարի է ենթարկվել լրագրող Արիանա Հովսեփյանը

Երևանում «Range Rover»-ով վթարի է ենթարկվել լրագրող Արիանա Հովսեփյանը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:10-ի սահմաններում  Արիանա Հովսեփյանը իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հողաթմբին և կողաշրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացու» անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի  և  քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հ․ Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդը հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող Ա․ Հովսեփյանն է։

Կիսվել նյութով