Ժամանց

Երջանիկ լինել նշանակում է արժանանալ աստվածների բարեհաճությանը

Երջանիկ լինել նշանակում է արժանանալ աստվածների բարեհաճությանը։

Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր:

Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ:

Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց:

Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն: Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում:

Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է: Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը:

Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ:

Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ: Բայց դրանք տարբեր են: Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է:

երջանիկ

Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր: Կա երկու մոտեցում երջանկության մասին:

Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն:

Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից:

Կա նաև տեսակետ, որ մարդն ինչքան քիչ մտածի երջանիկ լինելու մասին, այնքան ավելի երջանիկ կլինի: Եվ հակառակը, որքան մարդն ավելի շատ ձգտի երջանկության, այնքան ավելի դժվար կլինի երջանկության հասնելը:

«Կյանքը, ազատությունը և երջանկության հետապնդումը» համարվում են ԱՄՆ-ի անկախության հռչակագրի անբաժանելի իրավունքները։ 

ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է որպես երջանկության միջազգային օր, իսկ 2014 թվականին Ֆարելլ Ուիլյամսի «Happy» երգը դարձավ նրա օրհներգը՝ տարածվելով աշխարհով մեկ։

Երջանկության համաշխարհային զեկույցում ասվում է, որ երջանկության ընկալման հիմնական տարբերությունները կախված են մտավոր, զգացմունքային և աշխարհիկ տեսակետներից։

Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»:

Որոշ հասարակագետների կարծիքով` երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում:

Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի:

Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Share