Ժամանց

Կանայք ավելի երկար նայում են ուրիշ կանանց, քան տղամարդկանց

Կանայք ավելի երկար նայում են ուրիշ կանանց, քան տղամարդկանց։

Կանայք ուրիշ կանանց ավելի երկար են նայում, քան տղամարդիկ. նրանք պետք է տեսնեն` ինչ է հագել իրենց «մրցակցուհին», որքան ցելյուլիտ ունի, ինչպես են հարդարված մազերը, որքանով լավ կազմածք ունի, գրում է Daily Mail-ը:

Հետազոտության համաձայն` կոշիկների, պայուսակի, ճարպերի քանակի գնահատումը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սովորական մտքերից են:

2000 Հարցվածներից ամեն երկրորդն ասել է, որ այն կանանց հետ, ում հետ իրենք աշխատում են, ընկերությունում կամ փողոցում հանդիպելիս համեմատվելն իրենց հաճույք է պատճառում:

Ամեն տասներորդ կին հայտարարել է, որ միշտ ցանկանում է ավելի լավ տեսք ունենալ, քան իր «մրցակցուհին»:

42%-ը խոստովանել է, որ հագնվում է, որ տպավորություն գործի ուրիշ կանանց վրա, ոչ թե հակառակ սեռի ներկայացուցիչների: Կանանց 43%-ը նշել է, որ չի հավատում, երբ տղամարդիկ հաճոյախոսում են:

Կիսվել էջում