Մամուլ

Դավթաշենի շենքերում տեղադրվել են նոր վերելակներ (ֆոտո)

Դավթաշենի շենքերում տեղադրվել են նոր վերելակներ

Այսօր փորձարկվեցին Դավթաշեն 4-րդ թաղ. 20 շ. և 1-ին թաղ. 3 շ. հասցեներում տեղադրված նոր վերելակները։

«Այսօր եւ վաղը գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները 10 վարչական շրջաններում։

Արդեն տեղեկացրել ենք, որ եւս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Կիսվել էջում