ԱշխարհՏեսանյութ

Երուսաղեմի տաճարում ընթանում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը (Տեսանյութ)

Երուսաղեմի տաճարում ընթանում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը

Այս մասին գրառում է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Տեղեկացնում ենք, որ Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցող «Լույսի» արարողությունը այսօր պիտի կատարվի, սակայն առանց ուխտավորների և հավատացյալների մասնակցության»,- նշել է նա:

Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ըստ կառավարության որոշման՝ արարողությանը պետք է մասնակցի 10 հոգևորական. երեք հայ, երեք հույն, մեկ ղպտի, մեկ ասորի (վերջիներս Սուրբ Երկրում Հայ Առաքելական եկեղեցու հետեւակ համայնքներ են եւ, որպես այդպիսին, իրավունք ունեն մասնակցելու արարողության որոշ մասերի), երկու ոստիկան, մեկ լուսանկարիչ և մեկ օպերատոր:

«Կարևոր է նշել, որ հակառակ փոքրաթիվ մասնակիցների, արարողությունը պիտի կատարվի «Ստատուս քվո»-ով նախատեսված ընթացակարգով, եւ Հայ Եկեղեցու որեւէ իրավունք չի խախտվի»:

Կիսվել էջում