Մամուլ

Երկրաշարժ է եղել Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգի Սինջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել:

Ցնցման ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ:

Այս մասին համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության» (AFAD) կայքում:

Ըստ վարչության տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է 21:43-ին՝ 7 կիլոմետր խորության վրա:

Կիսվեք ձեր էջում