Շոու-բիզնես

«Երբ իմացա, որ ավտոմեքենա եմ նվեր ստացել, ձեռքերս դողում էին»․ Դիանա Մխիթարյան

«Երբ իմացա, որ ավտոմեքենա եմ նվեր ստացել, ձեռքերս դողում էին»․ Դիանա Մխիթարյան: «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Դիանա Մխիթարյանն օրերս նշել է 20-ամյակը։ Դիանան տարեդարձի առթիվ խնջույք է կազմակերպել, որի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել օրվա, իրականցած երազանքի ու անսպասելի նվերի մասին։

Դիանայի խոսքով՝ 20-ամյակը նշելու այլ տարբերակ է ունեցել, սակայն նկարահանումների գրաֆիկը թույլ չի տվել կազմակերպել այն:

«Ես նպատակ ունեի հոբելյանական այս տարիքս նշել Ֆրանսիայում, բայց չստացվեց, որովհետև նկարահանումներս շատ-շատ են, չէի կարող երկրից բացակայել։ Իմ մտերիմ մարդկանց շրջապատում շատ լավ տարեդարձ և օր ունեցա։

Դիանա Մխիթարյան

Խնջույքին ներկա էին իմ գործընկերները՝ թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմից»,- ասաց Դիանան ու հավելեց, որ նկարահանման հրապարակում բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Դերասանուհին նշեց, որ գործընկերներից շատերն իրեն երգով շնորհավորել են, ինչն իր համար շատ հուզիչ և սպասված է եղել։  Խոսելով անակնկալենրի մասին՝ Դիանան ասաց, որ անսպասելի նվեր է ստացել ԱՄՆ-ում բնակվող տատիկից:

Երբ իմացա որ ավտոմեքենա

«Լիքը  նվերներ եմ ստացել, սակայն ամենաանսպասելի անակնկալն ավտոմեքենան էր՝ MINI Cooper մակնիշի։ Երբ ինձ ասացին, որ ավտոմեքենա եմ նվեր ստացել, իսկապես, հանկարծակիի եկա, ձեռքերս դողում էին, հուզվել էի։ Անչափ ուրախալի պահ էր»,- ասաց Դիանան ու ծիծաղելով հավելեց, որ մեքենա վարել դեռ չգիտի, սակայն առաջիկայում անպայման կսովորի։

Երբ իմացա որ ավտոմեքենա

Դերասանուհին գումարի տեսքով էլ է նվերներ ստացել, թեև ասում է՝  նվերի պարունակության վրա չի կենտրոնանում, իրեն դուր է գալիս նվերի գաղափարը. «Առհասարակ, չեմ կենտրոնանում, թե ինչ են ինձ նվիրում, առանձնահատուկ որևէ բան էլ չկա, որ շատ կցանկանայի նվեր ստանալ։

Կարևորում եմ, թե օրս ում հետ և ինչպես եմ անցկացրել։ Կարևորը լավ մարդկանցով շրջապատված լինելն ու ծննդյանդ օրվանից լավ հիշողություններ ունենալն է։ Չեմ սպասում՝ ինչ-որ մեկն ինձ օծանելիք կամ նման մի բան բերի, որպեսզի ուրախանամ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով