Աշխարհ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատից ակնկալում եմ Հայոց ցեղասպանության ճանաչում․ Քիմ Քարդաշյան

ԱՄՆ ներկայացուցիչների պալատից ակնկալում եմ Հայոց ցեղասպանության ճանաչում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

«Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի «H.RES. 296» Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սա այն անձնական հարցն է, որը վերաբերվում է ինձ և միլիոնավոր հայերի, ովքեր համարվում են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ:

Կոչ արեք Կոնգրեսին և ասեք նրանց՝ գործելու ժամանակն է»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

Կիսվել նյութով