Մամուլ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել «SkyPower»-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերությունը (Տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել «SkyPower»-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերությունը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: 

«Հուսով եմ, այցի ընթացքում կառավարության ներկայացուցիչների հետ արդյունավետ հանդիպումներ կունենաք և համագործակցության կոնկրետ ուղղություններ կքննարկեք»,-ընդգծել է նա:

Չարլզ Կոհենն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ փոխգործակցությամբ և արդեն իսկ նախնական ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում արևային էներգիայի ոլորտի զարգացման հնարավորությունների, ծրագրերի իրականացման վերաբերյալ, որոնք կներկայացնեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում:

Նա նաև տեղեկություններ է ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում իրականացվող իրենց ծրագրերի մասին՝ նշելով, որ ընկերությունը ներկայացված է գրեթե բոլոր մայրցամաքներում:

Կիսվել նյութով