Ազատ խոսքՄամուլ

«Թրամփը Փաշինյանն է». Հայկ Մարտիրոսյան

«Թրամփը Փաշինյանն է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն` ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում հիմա, սխալ է համեմատվում Հայաստանի հետ:Իրականում թրամփիստները` ամերիկյան նիկոլապաշտներն են, որ անմտաբար երկիրը տանում են ցնցումների:

Ամերիկան ատող, և միայն ինքն իրեն ու իր շահերը սիրող սոցիոպաթը, որ դեռ բնակվում է Սպիտակ Տանը և որը խիստ հայրենասերի կերպար է կերտել իր համար` իր հետևորդների բանակներին համոզել է, որ կեղծվել են ընտրությունները և իրեն ընդդիմացող սեփական փոխնախագահ Պենսին է անգամ դավաճան և վախկոտ է հռչակում:

Թրամփը փաշինյանն է: Այն մի տարբերությամբ, որ ամերիկյան համակարգն ամուր է, բանակը` սկզբունքային:

Դոնալդ Թրամփ Նիկոլ Փաշինյան

Ամերիկյան բանակն է, որ մեծ դեր ունի իշխանության օրինական փոխանցման գործընթացում և բանակը չի մասնակցելու պետական հեղաշրջման, պառակտման և լիազորությունների գերազանցման ու դրանով իշխանության զավթման այն փորձին, որ Սպիտակ Տանը նստած հիվանդը փորձում է իրականացնել` իր զանգվածներին «վրեժի» կոչեր անելով:

ԱՄՆ-ում նույնպես, ինչպես Հայաստանում` հեղաշրջման փորձ է կատարվում: Հայաստանում, որտեղ բանակի ղեկավարությունը դավաճան դուրս եկավ, իսկ ժողովուրդն իներտ` դա հաջողվեց:

ԱՄՆ-ում նույն սցենարն անհնար է:Մի քանի օրից ամերիկյան շահերի դավաճան և անգրագետ մոլագարը կլքի երկրի առաջին շենքը և պետությունը կսկսի ամոքել իր վերքերը: Հայաստանն, իր հերթին, ավելի ու ավելի է ընկղմվում խավարի մեջ և նոր պատերազմ մտնելու է արդեն ի սկզբանե պարտված»:

Կիսվել նյութով