Աշխարհ

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը:

Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտին Ալիև Փաշինյան

«Զրույցի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության հետագա կայունացմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Կիսվել էջում