Ե՞րբ կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների շրջանառությունը
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ և փրփրապլաստե ապրանքների առկայությունն ու օտարումը։
Արգելքը կտարածվի, մասնավորապես, պլաստիկ բաժակների, ափսեների, պատառաքաղների, գդալների, դանակների, ձողիկների և սննդի համար նախատեսված մի շարք տարաների վրա։
Սահմանափակումները նպատակ ունեն նվազեցնել պլաստիկ թափոնների քանակն ու շրջակա միջավայրի աղտոտումը։
Օրենսդրությամբ նախատեսված են նաև որոշ բացառություններ։


