Շոու-բիզնես

«Դուք ձեզ ժողովրդից առավե՞լ եք համարում». հաղորդավարը` այն հայտնիներին, ովքեր որևէ կերպ չարձագանքեցին իրադարձություններին

Մինչև այսօր որևէ կերպ չեմ անդրադարձել հայտնի մարդկանցից շատերին, որոնք ընդհանրապես ոչ մի կերպ չեն արձագանքում այսօր Հայաստանում կատարվող իրադարձություններին: Բայց այլևս չեմ լռի:

Դուք չե՞ք հասկանում, որ ինքնասիրության հարց կա: Դուք ձեզ ժողովրդից առավե՞լ եք համարում: Էդ որ գրում եք՝ ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, կամ արվեստագետը քաղաքականությունով չպետք է զբաղվի:

Իսկ ձեզ ո՞վ ա խնդրում քաղաքականությամբ զբաղվել, էդ ի՞նչ ստից «ոտմազկայա»: Էն հացթուխը, շինարարը, բանվորը, բժիշկը, ուսուցիչը, աշակերտը, հենց նույն մյուս երգիչ, դերասան և այլ հայտնի մարդիկ և այլն, որ փողոց են դուրս եկել, քաղաքականությամբ ե՞ն զբաղվում:

Ոչ՝ նրանք դուրս են եկել, որպեսզի պաշտպանեն իրենց ինքնասիրությունը, որը փորձում են ոտնահարել մի քանի ստահակներ: Հերիք եղավ արդեն, ինչքան լռել եք, չե՞ք ուզում, որ այս հաղթանակը ձերն էլ լինի: Հերիք չ՞ի ամեն ինչից վախենաք:

Հերիք չի՞ ստից մի նախադասությամբ փորձեք արդարանալ, թե իբր չեք գրում, որ վիճակը չսրեք: Ի՞նչ սրել, ի՞նչեր եք խոսում: Ամբողջ Հայ ազգը ոտքի է ելել, իսկ դուք դեռ մտածում ե՞ք: Դրանով դուք առիթ եք տալիս էս ստախոսներին, մատնանշելով ձեզ, ասել, որ ոչ բոլորն են դժգոհ, չե՞ք գիտակցում:

Հասկացանք, որ սրանց հարսանիքներին երգելով եք գումար վաստակում, կամ իրենց հարսանիքները վարելով, բայց ինքնասիրություն ու մի քիչ էլ դուխ ունեցեք:

Էն բողոքները, որ իրար մեջ իրար պատմում եք, մի քիչ էլ բարձրաձայն ասեք, դուրս եկեք փողոց և կանգնեք ժողովրդի կողքին, կամ գոնե մի բան երգեք, որ ժողովուրդը լսի, դուխն էլ ավելի բարձրանա: Մի բան արե՜ք))) գոնե ասեք պու)

Արտյոմ Հակոբյան

Կիսվել նյութով