Շոու-բիզնես

Դերասանուհի Անաիս Սարդարյանը որդի է ունեցել

Դրասանուհի Անաիս Սարդարյանը վերջերս մայրիկ է դարձել։ Անաիսը որդի է ունեցել, ով շուտով կդառնա 3 ամսական, սակայն դերասանուհին խնամքով թաքցնում է լուրը։ Թեև Անաիսն ամբողջ հղիության ընթացքում փորձում էր թաքցնել անձնական կյանքին վերաբերող նորությունը, հղիության վերջին ամիսներին դա այլևս չէր հաջողվում նրան։

Թե ով է Անաիսի երեխայի հայրը, հայտնի չէ, քանի որ այս փուլում նա շատ գաղտնի է պահում անձնական կյանքը։

Դերասանուհին իր տարեդարձի օրը լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ և մակագրել. «Իմ լավագույն նվերը դու ես !!! Թող Աստված օրհնի մեզ»։ Այդուհանդերձ, նա ցույց չէր տվել նրա դեմքը։

Թե ինչ կարգավիճակում է զույգը, ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ Անաիսը չի բացահայտում` փորձելով այս փուլում հնարավորինս հեռու մնալ լրագրողների տեսադաշտից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անաիսն ամուսնացած է եղել, սակայն նրա ամուսնությունը շատ կարճ է տևել։

Նյութի աղբյուր՝ Tert.am

Կիսվել էջում