Մամուլ

Դավիթ Տոնոյանի որդին ծառայության մեկնեց. կծառայի Արցախում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մեկնել է ծառայության: Պաշտպանության նախարարությունում  հայտնեցին, որ Էդգար Տոնոյանը հուլիսի 16-ին օրենքով սահմանված կարգով մասնակցել է վիճակահանությանը և կծառայի Արցախի Հանրապետությունում: Հիշեցնենք, որ օրեր առաջ ծառայության է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին: Աշոտ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, ծառայում է Արցախում:

Կիսվել նյութով