Դավթաշենում երեկ շենքից ընկած 16-ամյա աղջիկն ինքնասպան է եղել
Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, աղջիկն անզգուշաբար ընկել էր 6-րդ հարկից։



