Բժշկուհի Շաքե Հմայակյանը և երգիչ Վիգեն Հովսեփյանը ամուսնալուծվել են
Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են։ Այս մասին Շաքե Հմայակյանը խոսել է Արևիկ Ուդումյանի հեղինակային «O sole mio» հաղորդման ընթացքում՝ առաջին անգամ անդրադառնալով իրենց ընտանեկան կյանքի ավարտին։
«Նման իրավիճակին դիմանալ՝ երեխաների և սեփական նյարդային համակարգի հաշվին, պարզապես իմաստ չունի։
Ավելի լավ է, որ ինչ-որ պահի մարդիկ առանձնացնեն իրենց ճանապարհները, քան շարունակեն երկուստեք տանջվել և տվայտվել։
Մեր տանը երբեք բարձր տոն չի եղել, որովհետև նա նույնպես շատ հանգիստ մարդ է։ Ես էլ երբեք չէի կարող տղամարդու ներկայությամբ ձայնս բարձրացնել, քանի որ դա մեր ընտանիքում ընդունված չի եղել։ Չարժե հաստատ դիմանալ»,- նշել է Շաքե Հմայակյանը։
Հիշեցնենք, որ Վիգեն Հովսեփյանն ու Շաքե Հմայակյանը համատեղ երկու երեխա ունեն։
Տեսանյութը ստորև․



