Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ պարեկները Կիևյան կամրջի վրա կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը

Արտակարգ դեպք Երևանում․ պարեկները Կիևյան կամրջի վրա կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաներում քաղաքացիները Կիևյան փողոցում նկատել են, որ մի երիտասարդ տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները դեպքի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Պետրոսյանին և Համազասպ Լալայանին։ 

kievyan kamurj di

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, կարողացել են ճիշտ և գրագետ բանակցությունների արդյունքում նրան հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ապա նրան ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են ինքնասպանության փորձ կատարողի իննությունն ու դեպքի հանգամանքները։

Կիսվել նյութով