Շոու-բիզնես

Գրիգն ու Սոնան այլևս «Women’s Club»-ում չե՞ն

Գրիգն ու Սոնան այլևս «Women’s Club»-ում չե՞ն։ Շանթի «Women’s Club» հեռուստաշոուի մասնակիցների կազմում փոփոխություններ կան. նոր եթերաշրջանում նախագծին նոր դեմքեր են միացել, հայտնի անդամներից ոմանք էլ դադարել են համագործակցությունը:

Այս օրերին խոսակցությունների ու քննարկումների կիզակետում են հայտնվել Գրիգն ու Սոնան, քանզի արդեն իսկ հեռարձակված երկու թողարկումների ժամանակ Գրիգը ելույթ չունեցավ, իսկ Սոնան չպարեց:

Հիշեցնենք, որ զույգը վերջերս է ամուսնացել, իսկ հարսանիքին ներկա էին շատ հայտնիներ, դերասաններ, այդ թվում՝ «Women’s Club»-ի անդամները:

սոնա գրիգ

Թե ինչու են նախագծի կազմից դուրս եկել նորապսակ ամուսինները, արդյոք անհամաձայնություններ են եղել անձնակազմի հետ, թե այլ պատճառներ կան, BRAVO.am-ը փորձել է պարզել հենց Գրիգից:

Վերջինս մեր զրույցում ասաց, որ առայժմ հանգամանքների մասին չի ցանկանում խոսել:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել էջում