ՄամուլԱզատ խոսք

«Գույքահարկն ինձ զրկում է իմ ապրելու իրավունքից». Սրբուհի Ստամբոլցյան

«Գույքահարկն ինձ զրկում է իմ ապրելու իրավունքից». Սրբուհի Ստամբոլցյան

Երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանը իր էջում գրել է.

«Ես ծնվել եմ Աստծո, տիեզերքի նախախնամությամբ, ինչպես և բոլոր արարածները: Ի սկզբանե ինձ տրված է հող, ջուր, օդ, արև… Ի ՍԶԲԱՆԵ ինձ տրված է այն ամենն, ինչ հարկավոր է ապրելու համար:

Այսօր վաշխառու համակարգը վերցրել է մեզնից մեր ապրելու իրավունքը:

Ստացվում է, որ ես չեմ կարող ունենալ հող, որից սնունդ եմ քաղելու, չեմ կարող ունենալ տուն, որտեղ պիտի ապրեմ… անգամ, եթե դրանք սեփականաշնորհված են ու դրանց համար արդեն իսկ վճարված են հարկերը: Ինչ է ստացվում – արդեն իսկ հարկվածը նորից ու նորից հարկում են:

Այո՛, արդար և ազնիվ է շահութահարկը, բայց գույքահարկն ինձ զրկում է իմ ապրելու իրավունքից… Ես չեմ կարող ապրել իմ սեփական հողում ու սեփական տանը, եթե չվճարեմ հարկերը…իսկ ինչպե՞ս ես պիտի վճարեմ այդ հարկերը, եթե ես չեմ աշխատում, պետությունն ինձ չի ապահովել աշխատանքով, ըստ այդմ էլ վճարունակ չեմ: Ստացվում է, որ իմաստազրկվում է նաև սեփականությունը- այն քո սեփականությունն է, քանի դու վճարում ես դրա համար: Սա նույն արենդան է, վարձավճարը – էլ ի՞նչ սեփականություն…

Եվ սա նեRածինների ծրագրերն են ողջ աշխարհով՝ մեզ ստրկացնելու և ունեզրկելու: Այդ դեպքում իմաստազրկվում և իմաստափոխվում են նաև ժառանգության հետ կապված բոլոր օրենքները… որովհետև գուցե ես չկարողանամ դրա համար անվերջ վճարել պետությանը:

Պետությունն է պատկանում ինձ, ո՛չ թե ես՝ պետությանը:

Իշխանությունն է ծառայում ինձ, ո՛չ թե ես՝ իշխանությանը:

Մտածեք այս մասին, տեր կանգնեք ձեր իրավունքներին…մարդկությանը պետք է կամաց-կամաց գիտակցել այս ամենն ու համախմբվել…

Սա մեր վախկոտության, ստրկամտության, լռության ու համակերպվելու գինն է – Հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը բարձրանում է 43%-ով»:

Կիսվել էջում