Ազատ խոսքՇոու-բիզնես

Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի․ Հովհաննես Ազոյան

Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ․․․ մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է․․․ գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի․․․ հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծել են ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանին:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, որտեղ Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հովհաննես Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Կիսվել էջում