Ազատ խոսք

Նրան հաջողվում է ազատել քաղաքը չարից, մարդիկ դադարում են հետևել չար տիրակալներին և սկսում ապրել բարության մթնոլորտում

Նրան հաջողվում է ազատել քաղաքը չարից, մարդիկ դադարում են հետևել չար տիրակալներին և սկսում ապրել բարության մթնոլորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Այսօր երեխաներիս հետ դիտեցի «Klaus» մուլտֆիլմը, որն ինձ հիշեցրեց մեր այսօրվա իրականությունը: Ֆիլմի հերոսը հայտնվում է մի քաղաքում, որտեղ բոլորը միմյանց հանդեպ ատելությամբ են լցված և որտեղ իսպառ բացակայում է բարությունը:

Ի վերջո նրան հաջողվում է ազատել քաղաքը չարից, որի արդյունքում մարդիկ դադարում են հետևել քաղաքը 2 բևեռի բաժանած չար տիրակալներին և սկսում են ապրել բարության մթնոլորտում:

Հուսով եմ և լավատես, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից:
Այս ամենից զատ, առհասարակ, շատ լավ և ուսուցողական մուլտֆիլմ է երեխաների հետ դիտելու համար»,- գրել է Լևոն Քոչարյանը:

Կիսվել էջում