Մամուլ

Գերդաստանով երկար սեղան է գցած և աջ ու ձախ համատարած աղբ է, ո՞նց կարելի է այդ վիճակում կենացներ ասել. Փաշինյան

Մեր հայրենիքը ցավոք սրտի ծածկված է աղբով, և սա նորություն չէ: Գերդաստանով երկար սեղան է գցած և աջ ու ձախ համատարած աղբ է, ո՞նց կարելի է այդ վիճակում կենացներ ասել։

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում իմ շրջագայությունները ոչ միայն վարչապետի կարգավիճակում, այլեւ դրանից առաջ, ինձ հանգեցնում են մի տխուր եզրակացության, որ մենք կարծես աղբի հարեւանությամբ, հանգիստ խաղաղ եւ հաշտ ենք ապրում: Կարծես մի տեսակ ներդաշնակություն է ձեւավորվել:

Ես, անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած զրուցում, քննարկում են առօրյա խնդիրները եւ նույնիսկ նարդի են խաղում, երբեմն նույնիսկ խնջույք են կազմակերպում եւ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով:

Ես ուղղակի այս տեսարանը շատ դժվարությամբ եմ ընկալում»,-սաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսնայութում

Կիսվել էջում