Շոու-բիզնես

Լիլիթ Հովհաննիսյանը հարցաքննվել է․ «Հրապարակ»

Լիլիթ Հովհաննիսյանը հարցաքննվել է

Hraparak.am-ը գրում է․ Հոկտեմբերին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ անգամ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է իր եկամուտները հայտարարագրելուց։

Անանյանը, սակայն, չէր նշել, թե ում մասին է խոսքը։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է։

Երեկ հետաքրքրվեցինք ՊԵԿ-ից՝ ի՞նչ նորություն կա այս գործով։ ՊԵԿ լրատվականից, դարձյալ անուն չնշելով, մեզ հայտնեցին հետեւյալը․ «Քննության փուլում է, քննչական ու դատավարական գործողություններ են կատարվում»։

Կանչե՞լ են երգչուհուն հարցաքննության, թե՞ ոչ, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ՝ այո, եկել է եւ հարցաքննվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում