Շոու-բիզնես

«Գալիս է մի շրջան, որ ինքդ ես ընտրում միայնությունը՝ համոզված լինելով, որ ավելի լավ է լինել մենակ, քան նրա հետ, ում չես սիրում» Աստղիկ Սաֆարյան

Bravo.am-ը գրում է․ Աստղիկ Սաֆարյանը միայնության մասին է երգում։ Նա երեկ ներկայացրել է «Alone» երգի տեսահոլովակը։ Այս լիրիկական երգը «Better Way» ձայնասկավառակից է:

– «Alone» երգը, ինչպես նախորդների դեպքում, քո հեղինակայի՞նն է։

– Երաժշտության և խոսքերի հեղինակն ինքս եմ։ Երգը գրել եմ Բարսելոնայում՝ ծովափին, երբ հերթական անգամ դուրս էի եկել զբոսնելու։ Ցուրտ եղանակ էր, երեկո, ինձնից բացի, ոչ ոք չկար… Նայեցի շուրջս ու ակամա վերնագրեցի իրավիճակս՝ «All Alone». և դա այնքան երգեցիկ հնչեց իմ ականջին, որ սկսեցի խորհել, ու միտքը զարգացնելով՝ վերածեցի երգի։

 Ո՞վ է ռեժիսորը. կներկայացնե՞ս նկարահանող թիմին։

– Աշխատել ենք իմ թիմով. ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը, հագուստիս ոճաբանն ինքս եմ, սակայն կերպարներիցս մեկի՝ ամենանուրբ հագուստի հարցում ինձ օգնության հասավ իմ վաղեմի ընկեր Արամ Նիկոլյանը, ինչի համար շնորհակալ եմ ընկերոջս։

– Տաղավարային նկարահանումը Երևանո՞ւմ եք իրականացրել։

– Այո, ինքս ցանկացա, որ հոլովակը լինի հանդարտ ու առանց ավելորդությունների, պարզապես ներկայացնի հոգու խոսքը։

– Միայնության մասին երգն արդյո՞ք սեփական ապրումների մասին է։

– Երգերիս մեծ մասը ծնվում են իմ ապրումներից, կամ էլ ազդվում եմ այլ մարդկանց պատմություններից։ Սա, հավանաբար, ծնվել է իմ հոգեվիճակից, երբ գալիս է մի շրջան, որ ինքդ ես ընտրում միայնությունը՝ համոզված լինելով, որ ավելի լավ է լինել մենակ, քան նրա հետ, ում այդքան էլ չես սիրում:

Շարունակությունը կարող եք կարդալ՝ սկզբնաղբյուրում

Կիսվել նյութով