Մամուլ

Գազելն ամբողջովին վերածվել է մոխրակույտի․ ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ

Գազելն ամբողջովին վերածվել է մոխրակույտի․ ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի թիվ 20 տան հարևանությամբ պլաստմասե իրեր են այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ որ Խարբերդի ամառանոցների թիվ 32/20 հասցեում գործող շշերի և պլաստմասե թափոնների ընդունման կետի բակում այրվում է GAZel մակնիշի ավտոմեքենա և պլաստմասե տարրաներ։ Լրացուցիչ՝ դեպքի վայր է ժամանել նաև թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

gazel

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն, որից հետո պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է բակում կայանված Արամայիս Վարդանյանին պատկանող GAZel մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայում ու բակում կուտակված պլաստմասե տարաները։

Կիսվել էջում