Մամուլ

Ոստիկանությունն իրականացրել է հատուկ օպերացիա․ բերման ենթարկվածներից մեկը քրեական պատմություններով հայտնի, Նորատուսցի Ալիկն է

Ոստիկանությունն իրականացրել է հատուկ օպերացիա․ բերման ենթարկվածներից մեկը քրեական պատմություններով հայտնի, Նորատուսցի Ալիկն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի քանի անձինք։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան իրականացվել է ժամը 17։30-ի սահմաններում՝ Բաբաջանյան փողոցից Ոստիկանություն են տեղափոխվել Ալիկ Բանդուրյանը, Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայության հիմքով։ 

Բերման ենթարկվածներից Ա․ Բանդուրյանն էլ քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Ալիկն» է։

Կիսվել էջում