Մամուլ

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

vardenik amusinner

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացաները ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է։ Իսկ նրանց հայտնաբերել է ազգականը։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու դատական բժշիկը, Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են մահացածների ինքնությունը։

Նրանք են՝ նույն տան բնակիչներ 86-ամյա Ավետիք Հ․-ն և 67-ամյա Անահիտ Փ-ն։

Կիսվել էջում