Մամուլ

«Բելաջիո» ռեստորանի մոտ հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա

«Բելաջիո» ռեստորանի մոտ հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:30-ի սահմաններում Մյասնիկյան պողտոայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով 2 ավտոմեքենաներ մասամբ վնասվել են:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

belagio car

Ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման և շրջակա միջավայրի վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանման տեղամասի պետեր Արման Թորոսյանը, Միքայել Ադամյանն ու Կարեն Պողոսյանը:

Վերջիններս բենզասղոցով մասնատեցին ծառը, որից հետո նոր կարողացան ավտոմեքենաները դուրս բերել անվտանգ վայր:Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կիսվել էջում