Մամուլ

Բաքվում հայտնել են՝ ինչ տարբերակով հումանիտար բեռը կարող է հասցվել ԼՂ

Բաքվում հայտնել են՝ ինչ տարբերակով հումանիտար բեռը կարող է հասցվել ԼՂ

Հայաստանը զբաղված է քաղաքական շահարկումներով՝ կապված Լաչինի ճանապարհի հետ, որով հնարավոր է բժշկական տարհանում և մատակարարում իրականացնել։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը մատակարարումների համար օգտագործելու վերաբերյալ։

Ալիևի օգնականը հավելել է, որ այս հարցը նշվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ։

Նշենք, որ ԼՂ է ուղարկվել 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:

Կիսվել էջում