Մամուլ

Երեկ մահացած հայտնաբերված զինվորը դեպքից մոտ կես ժամ առաջ խոսել էր ընտանիքի հետ․ ինչ է կատարվել

Երեկ մահացած հայտնաբերված զինվորը դեպքից մոտ կես ժամ առաջ խոսել էր ընտանիքի հետ․ ինչ է կատարվել

News.am-ը գրում է․ Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը Տավուշի մարզի Վազաշեն համայնքից էր, ծառայում էր Վայքում:

News.am-ի հետ զրույցում Մուրադի համագյուղացին պատմեց, որ նա սեպտեմբերի 1-ին կդառնար 19 տարեկան։

Մուրադի հայրը պայմանագրային զինծառայող է եղել, մայրը տնային տնտեսուհի է։ Ուներ 15 տարեկան եղբայր։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Իջեւանի տեխնիկական քոլեջի ավտոմեխանիկայի բաժնում։

«Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել։ Նաեւ ընկերների հետ է խոսել, նորմալ տրամադրություն է ունեցել։ Դեռ հստակ չգիտենք՝ ինչ է եղել, գյուղում տարբեր խոսակցություններ կան»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ Մուրադը ծառայության ավարտից կես տարի անց միացել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, որով պետք է հինգ տարի անցներ պայմանագրային զինծառայության։

Կիսվել էջում