Մամուլ

Բեռնատարները սպասում են ԼՂ մուտք գործելուն․ Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է

Բեռնատարները սպասում են ԼՂ մուտք գործելուն․ Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է

«Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն: Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պարտադիր որոշումը:

Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե «խաղն ավարտված է»»,–այս մասին «Թվիթեր»–ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։

Կիսվել էջում