ՄամուլՏեսանյութ

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․Մեքենան երթևեկում է հանդիպակաց, կոտրում մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևանի գնդում շատ հաճախ օպերատիվ տեղեկություններ են ստանում օրինախախտ վարորդների կատարած «օյինբազությունների» մասին և հաշված ժամերի ընթացքում հետախուզական խումբը հայտնաբերում է հերթական «թափալաբազին»։

Օրերս ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։

Տեղում Ա․ Ստեփանյանի գլխավորությամբ ճշտվում է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը և այսօր՝ ապրիլի 28-ին, հետախուզական խումբը հայտնաբերում է վարորդին, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 25 հազար դրամի չափով։

Պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, իսկ հետիոտներն էլ չանցնեն այն հատվածներով, որը նախատեսված չէ հետիոտների համար։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է «Chevrolet»-ի վարորդը երթևեկում հանդիպակաց՝ ընթացքում էլ կոտրելով մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելին։

Տեսանյութը ստրև․

Կիսվեք ձեր էջում