«Ինչու՞ այսքան դաժան»․ Արամեն երեխաների հետ տեսանյութ է հրապարակել
Արամեն նոր հումորային հրապարակում է արել՝ որդու և դստեր մասնակցությամբ, որն արդեն լայն արձագանք է գտել համացանցում։
Տեսանյութում երգիչը փոքրիկ «չար» կատակ է անում․ դստերը տալիս է շատ հեշտ թվաբանական հարցեր, իսկ որդուն՝ բավականին բարդ, որոնց երեխան, բնականաբար, չի կարողանում պատասխանել։
Հետևորդները կիսակատակ, կիսալուրջ արձագանքել են տեսանյութին՝ գրելով․ «Ինչու՞ այսքան դաժան»։
Չնայած հումորային բնույթին՝ հրապարակումը լի է ջերմությամբ և ընտանեկան սիրով, ինչը դարձել է բազմաթիվ դրական մեկնաբանությունների պատճառ։
Տեսանյութը ստորև․



