ՏեսանյութՇոու-բիզնես

«Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին փոքրիկ եղբայր է ուզում

Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, սոցիալական հարթակներում հաճախ է կիսվում ընտանեկան ջերմ պահերով՝ ներկայացնելով ամուսնու և երեխաների հետ անցկացրած առօրյան։

Այս անգամ Աննան հրապարակել է իր և որդու՝ Մարատի զվարճալի ու հուզիչ զրույցը։ Մարատը հետաքրքրվել է՝ արդյոք իրենց ընտանիքում նոր բալիկ է սպասվում, ապա մայրիկին խնդրել է «պատվիրել» փոքրիկ եղբայր։

Ավելի վաղ Արամեն նշել էր, որ դստեր՝ Աննա-Մարիայի ծնունդն իրենց ընտանիքի համար իսկական հրաշք է եղել։

«Երբ ասում են՝ հրաշք կատարվի, իմ կյանքում այդ հրաշքը կատարվեց իմ Աննա-Մարիայի ծնունդով։ Ես երկու երազ տեսա․ մենք զագսավորված էինք, և երազ տեսա, որ Աննայի հետ պետք է եկեղեցի գնամ։

Երկրորդ երազս կապված էր դստերս անվան հետ․ տեսա, որ սևի վրա սպիտակ պտտվեց, և վերևում գրվեց Աննա-Մարիա։

Երբ արթնացա ու պատմեցի Աննային, նա ասաց՝ եթե ես տեսած լինեի, չէիր հավատա։ Իսկապես դա հրաշք է։ Մենք օգոստոսի 10-ին եկեղեցով ամուսնացանք, հոկտեմբերի 6-ին Աննան ասաց, որ երեխա ենք ունենալու։

Երբ լսեցի այդ լուրը, ոտքերս ասես բամբակից դարձան, կարծես օդում լինեի…»,- պատմել էր Արամեն։

Երգիչը նախկինում անդրադարձել էր նաև կնոջ հղիության ուշ ստացվելու թեմային՝ նշելով, որ իրենց ճանապարհին բազմաթիվ փորձություններ են եղել։

«Ես այս մասին երբեք չեմ խոսել, որևէ խնդիր չի եղել, երևի իմ շտապողականությունն է եղել ուշ ստացվելու պատճառը։

Բոլորը հավատում էին, որ կլինի, մեզ խորհուրդ էին տալիս գնալ այս կամ այն եկեղեցին, բայց ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ արդեն եկեղեցի չի մնացել՝ ամբողջը շրջել ենք, խնդրել ենք…»,- ասել էր Արամեն՝ շնորհակալություն հայտնելով նաև այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրենց։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում