Բազումում 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ ինչ է հայտնի
Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 7-րդ փողոցում «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ 36-ամյա վարորդը իր վարած «JCB» մակնիշի տրակտորով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


