Մամուլ

Բազմաթիվ զանգեր ենք ստանում, երբ մարդկանց դիմումը ծրագիրը մերժում է․ բոլոր նման դեպքերը ուսումնասիրելու ենք․ Նիկոլ Փաշինյան

Բազմաթիվ զանգեր ենք ստանում, երբ մարդկանց դիմումը ծրագիրը մերժում է․ բոլոր նման դեպքերը ուսումնասիրելու ենք․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բազմաթիվ զանգեր ենք ստանում, երբ մարդիկ դեֆակտո աջակցման ծրագրի շահառու են, բայց ծրագիրը մերժում է նրանց դիմումը:

Բոլոր այս դեպքերը մենք կրկին կդիտարկենք, բայց հիմա արդեն պարզ է, որ բազմաթիվ դեպքեր էլ կան, որ մարդիկ ծրագրի շահառու չեն դառնում իրենց գործատուների անպարտաճանաչության և նույնիսկ ապօրինի գործունեության պատճառով:

Մենք բոլոր նման դեպքերը կուսումնասիրենք և կանենք համապատասխան հետևություններ»։

Կիսվել էջում