Մամուլ

Քաղաքացիները դիմում են ՀՀԿ գրասենյակ օգնության համար

Քաղաքացիները դիմում են ՀՀԿ գրասենյակ օգնության համար

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ՀՀ հպարտ քաղաքացիներից շատերը, պարզվում է, իրենց հույսը դեռ կապում են նախկին իշխանությունների հետ, որոնց երկու տարի առաջ մերժելով՝ հեռացրին իշխանությունից։

Հատկապես կարանտինային այս օրերին, երբ մարդկանց սոցիալական խնդիրներն էլ ավելի են գլուխ բարձրացրել, բազմաթիվ քաղաքացիներ ամենատարբեր հարցերով նախընտրում են ավելի շատ դիմել ոչ թե իշխանություններին, այլ ընդդիմությանը, այդ թվում՝ արտախորհրդարանական ընդդիմությանը, ի մասնավորի՝ ՀՀԿ-ին։

Փետրվար ամսից ՀՀԿ-ում գործում է «Հանրային ընդունարան», որտեղ դիմում են քաղաքացիները՝ խնդրելով իրենց օգնել այս կամ այն հարցով։

ՀՀԿ իրավաբանական խմբի պատասխանատու Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե «Հանրային ընդունարանի» գրասենյակը տեղեկացրել էր, որ ֆինանսական աջակցություն չի տրամադրելու։

«Մեր աջակցությունը բացառապես ոլորտային խորհրդատվություններով օգնելն է։ Եվ պետք է ասեմ, որ այս կորոնավիրուսով պայմանավորված՝ դիմումների քանակն աճել է։

Բայց ֆինանսական օգնության ակնկալիքով էլ են դիմում, աշխատանքի ակնկալիքով են դիմում, նաև այս կամ այն պաշտոնյայի կողմից, մինչև կորոնավիրուսը, համարժեք վերաբերմունքի չարժանանալու պատճառով, անարդարացի աշխատանքից ազատվելու հարցերով, դիմումներ են գրում պետական մարմիններն, սակայն սահմանված ժամկետում չեն պատասխանում, և ստիպված մեզ են դիմում և այսպես շարունակ»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում