ՄամուլՏեսանյութ

Շնորհակալ ենք ձեզ, առողջապահական համակարգի սիրելի բուժաշխատողներ՝ ծափահարում ենք ձեզ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Շնորհակալ ենք ձեզ, առողջապահական համակարգի սիրելի բուժաշխատողներ՝ ծափահարում ենք ձեզ․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ չնայած այս տագնապալից թվերին, մեր առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի։

Նա նաեւ ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել եւ ըստ Փաշինյանի՝ սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում։

«Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին, եւ ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, որոնք օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված մնալով սեփական ընտանիքներից։

Շնորհակալ ենք ձեզ, առողջապահական համակարգի սիրելի բուժաշխատողներ, եւ ծափահարում ենք ձեզ»,- ասաց վարչապետը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում