Մամուլ

Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ ի՞նչ է պահանջում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Գրում է 24news.am-ը։

Հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը արել է հետևյալ արտահայտությունը․ «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։

Ըստ հայցվորի՝ Նիկոլ Փաշինյանն այդ կերպ զրպարտել է, արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը և պահանջում է դատարանից, որպեսզի դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։

Բագրատ Սրբազանը պահանջել է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 49,7 դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Գործը դատարան է մուտքագրվել հուլիսի 6-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։ Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։

Կիսվեք ձեր էջում