Աշխարհ

Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք. ԱՀԿ

Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք. ԱՀԿ

Աֆրիկայի 34 երկրում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) ավելի քան 600 դեպք` համեմատած նախորդ շաբաթվա 147 դեպքի հետ:

«Աֆրիկայում COVID-19-ի արագ զարգացումը խիստ անհանգստացնող է և գործողություններ ձեռնարկելու հստակ ազդանշան է»,-ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին և հույս հայտնել, որ դեռ կարող են փոխել այդ համաճարակի ընթացքը:

ԱՀԿ-ն աջակցում է կառավարություններին`աֆրիկյան պետություններին ապահովելով նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման թեստերով: Ներկայում Աֆրիկայի 45 երկիր կարող է թեստավորում անել: Վիրուսի բռնկման սկզբում դա կարող էր անել ընդամենը երկուսը:

Կիսվել էջում