Շոու-բիզնես

«Արտաքինումս ոչ մի միջամտություն չեմ արել․ ամենը բնական է»․ Դիանա Տոռես

«Արտաքինումս ոչ մի միջամտություն չեմ արել․ ամենը բնական է»․ Դիանա Տոռես

Tert.am Life-ը գրում է․ Արտաքնի հետ կապված ամենափոքր բարդույթը կարող է վերաճել թերաժեքության։ Որքան էլ հայտնիներն ու «շապիկի աղջիկները» գեղեցիկ են, երբեմն էլ, գեղեցկության չափանիշներ թելադրող, իրենք էլ ունեն իրենց բարդույթները։

Ինստագրամից հայտնի Դիանա Տոռես հեռուստատեսային իր դեբյուտն արել է «Կինստագրամ» նախագծում։ Ինչպես ֆոտոշարքերում, այնպես էլ էկրանին, Դիանան սիրում է ընդգծված բարեմասնություններով ներկայանալ։

Նրան հաճախ վերագրում են մի շարք կոսմետիկ միջամտություններ, սակայն մեզ հետ զրույցում Դիանան պնդեց, որ ո՛չ քթի, ո՛չ այտոսկրերի, ո՛չ շրթունքների ձևի փոփոխության չի դիմել։

Պատանեկության տարիներին նա մի շարք բարդույթներ է ունեցել, որոնց մասին պատմել է Tert.am Life-ին։ Դիանան ժպիտով նշեց, որ դրանցից մի քանիսն իրեն մինչ օրս ուղեկցում են։

«Բարդույթներ ունեցել եմ հասակիս, քաշիս ու գերզգայուն մաշկիս հետ կապված։ Քաղցրավենիք շատ եմ սիրում, չեմ կարողանում լիարժեք հրաժարվել։ Դրա հետևանքով մաշկիս հետ տարբեր խնդիրներ էին առաջանում, ամբողջ դեմքիս ցանի նման անհարթություններ էին լինում։

Դիանա Տոռես

Դրանից բավականին նեղվում էի, բարդութավորվում ու տոնային քսուկ շատ էի օգտագործում։ Վերջին մի քանի տարվա ընթացքում երկար պայքարն արդյունք տվեց, բարեբախտաբար, հիմա այդ խնդիրը չունեմ։

Աղջիկներին խորհուրդ կտամ, որ քաղցրավենիքն ինձ պես չչարաշահեն, քանի որ ապացուցված է՝ շոկոլադից զգայուն մաշկի վրա ցան է հայտնվում»,-ասաց Դիանան։

Շարունակելով խոսել բարդույթների մասին՝ Դիանան նշեց, որ պարբերաբար նեղվում է հասակից ու քաշից․ «Միշտ մտածել եմ, որ 1.60 սմ լինելով՝ կարճահասակ եմ։

Տարիների հետ համակերպվեցի դրա հետ, չնայած հիմա էլ երբեմն ասում եմ, որ ցանկալի կլիներ բարձրահասակ լինեի։ Բարդույթներս տարիների հետ անցան, սակայն հիմա դրանցից մեկը վերադարձել է։ Կարանտինի շրջանում քաշս բավականին ավելացել է, պետք է լուրջ տրամադրվեմ սննդակարգ պահելու և մարզվելու համար։

Սա, կարծում եմ, շատերիս մոտ է հիմա խնդիր։ Գիրացել եմ չորս կիլոգրամով, կարճ ժամանակ առաջ ես կշռում էի 54 կգ, հիմա 58 կգ եմ»։

Դիանան նշեց, որ ներկայումս փորձում է հնարավորինս զերծ մնալ բարդույթներից և տարիների ընթացքում մշակել է բարդույթներին հակահարվածելու իր տարբերակը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով