Օգտակար

Ո՞րն է քաղցր ուտելու ճիշտ չափաբաժինը

Ո՞րն է քաղցր ուտելու ճիշտ չափաբաժինը

Հաճախ քաղցրակերները պարզապես չեն կարողանում դադարել ուտել իրենց սիրելի քաղցրավենիքը, ինչն արդեն նմանվում է որկրամոլության, սակայն այս հարցում հիանալի օգնական կարող է լինել հասարակ քունջութը:

Քունջութի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից:

Բանն այն է, որ օրգանիզմն անընդհատ քաղցր ուտելու ցանկություն է ունենում կալցիումի պակասի պատճառով, քանի որ բնության մեջ կալցիումն ունի քաղցր համ:

Խորհուրդ է տրվում առավոտյան մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ մեկ կտոր թխվածք կամ կոնֆետ ուտել։ Օրական խորհուրդ է տրվում ուտել 3 կոնֆետից ոչ ավելի։

Շոկոլադ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն պարունակի քիչ քանակությամբ շաքար կամ այլ հավելումներ։

Շաքար պարունակող մթերքները, հակառակ տարածված կարծիքի, ուղեղի համար ոչ միայն օգտակար չեն, այլեւ վնասակար են։

Սև շոկոլադը շատ համեղ ու օգտակար մթերք է և պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանն ու ծերացման գործընթացի դանդաղեցմանը:

Շոկոլադը, որը պարունակում է առնվազն 72% կակաո, ոչ միայն չի գիրացնում, այլև բարելավում է նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու ամրապնդում է իմունային համակարգը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել էջում