Մամուլ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ, սկսել է վառելիքի արտահոսք

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ, սկսել է վառելիքի արտահոսք

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Էդուարդ Ա․-ն իր վարած BMW 530 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում՝ ժողովրդին հայտնի բենզալցակայանների խաչմերուկում՝ Սահմանադրության հրապարկում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, բենզալցակայանում էլ առկա է վառելիքի արտահոսք։

bmw avtovtar kotayq

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և բենզալցակայանի աշխատակիցների հետ դադարեցրել են վառելիքի արտահոսքը։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի կարգադրությամբ՝ ժամմանել են նաև քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները։

Օպերատիվորեն ժամանել է նաև Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկնների խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Կիսվել նյութով