Մամուլ

«Ռոման Միրզախանյանը, ով անձնազոհաբար պայքարում էր «Համեռի» դեմ, հեռացրեցին աշխատանքից». Իոաննիսյան

«Ռոման Միրզախանյանը, ով անձնազոհաբար պայքարում էր «Համեռի» դեմ, հեռացրեցին աշխատանքից». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սա Պարեկայինի Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանն է, ում երեկ հեռացրեցին աշխատանքից։ Երևի նրա համար, որ անձնազոհաբար պայքարում էր «Համեռի» դեմ ու հազիվ մազապուրծ լինում դրա ակերի տակից։

Ու քանի դեռ զուգահեռ Իրականությունում երեկ ու այսօր ԵԱՀԿ-ն ՆԳՆ-ի հետ քննարկում էր կարգապահական վարույթների կառուցակարգերը, ՆԳՆ-ն շարունակում էր պարեկների նկատմամբ կարգապահական տեռորը։

Ուրեմն հունվարի 1-ից փետրվարի 11-ը Ոստիկանապետի հրամանով տույժ ստացած 57 ոստիկաններից 46-ը պարեկներ էին։ Անցյալ տարի էլ ոստիկանապետից տույժ ստացած 253 ոստիկաններից 146-ն էին պարեկ։

Այսինքն, ըստ ոստիկանության ղեկավարության, Հայաստանի բոլոր ոստիկանները լավն են, իսկ պարեկները` սարսափելի։ Իսկ ամենալավն է տարվա բաժին ճանաչված Արաբկիրի բաժինը, որի օպեր-լիազորներից մեկին պարեկները բռնել էին թմրանյութ վաճառելիս»։

Կիսվել էջում