Մամուլ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 28-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին Mercedes-ով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 28-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին Mercedes-ով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռուբիկ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա գլորվելով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռուբիկ  Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։

mercedes avtovtar

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 58 Հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտկան հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սագսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 Օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային Քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել նյութով