Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց իրերի խանութ-սրահի տարածքում

Արտակարգ դեպք Երևանում. 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց իրերի խանութ-սրահի տարածքում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոց ում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում՝ խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:

parekayin carayutyun

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Անժելա Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը:

Պարեկները սահմաազատել են տարածքը, և սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Կիսվել նյութով