Աշխարհ

Թալիբները սպանել են հայտնի ժողովրդական երգչին

Թալիբները սպանել են հայտնի ժողովրդական երգչին

Թալիբները Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բաղլան նահանգում սպանել են ժողովրդական երաժշտության կատարողին, այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության զրուցակիցը պնդում է, որ գրոհայինները հայտնի երգիչ Ֆավադ Անդարաբիին վտարել են Անդարաբ շրջանում գտնվող իր տնից, այնուհետ սպանել են նրան:

Երաժշտի մահվան մասին հայտնել է նաեւ Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Մասուդ Անդարաբին:

talibner spanutyun

«Թալիբանի դաժանությունները շարունակվում են Անդարաբում: Նրանք սպանել են ժողովրդական երաժշտության կատարող Ֆավադ Անդարաբիին, ով պարզապես ուրախություն էր պարգևում հովիտին և նրա բնակիչներին: Ինչպես էր նա երգում «մեր գեղեցիկ հովիտը … մեր նախնիների երկիրը … », եւ այն թալիբների դաժանությանը երբեք չի ենթարկվի»,-գրել է նա Twitter- ում:

Share