Մամուլ

ՀՀ օդային տարածքը թուրքական օդանավերի կողմից օգտագործելու արգելքի որևէ իրավական հիմք․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ օդային տարածքը թուրքական օդանավերի կողմից օգտագործելու արգելքի որևէ իրավական հիմք․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստիպված եմ համարյա կրկնել մոտ մեկ ամիս առաջ արված գրառումս, և նորից մանրամասն բացատրել, թե ինչ հիմնավորմամբ է թուրքական ավիաընկերությունը օգտագործում ՀՀ օդային տարածքը:

ՀՀ-ն և Թուրքիան Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) անդամ պետություններ են: Համաձայն ICAO կանոնադրության, և Չիկագոյի Կոնվենցիայի (ինչը հանդիսանում է ICAO կազմակերպման հիմնարար փաստաթուղթը) համապատասխան հոդվածի, երկրներն իրավունք չունեն խոչընդոտել միմյանց ավիաընկերությունների թռիչքներին, չտալով օդային տարածքի օգտագործման իրավունք, առանց հիմնարար պատճառի:

ՀՀ գրանցմամբ օդանավերը միշտ էլ առանց խոչընդոտների օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը: Բոլոր թռիչքները դեպի Եվրոպա, Լիբանան, Իսրայել կատարվել են Թուրքիայի օդային տարածքով: Նմանատիպ մոտեցում է եղել և թուրքական օդանավերի նկատմամբ:

Ավելին` թուրքական ավիաընկերությունները տարիներով կատարել են Երևան-Ստամբուլ թռիչքը: Մեր երկիրը չունի ՀՀ օդային տարածքը թուրքական օդանավերի կողմից օգտագործելու արգելքի որևէ իրավական հիմք:

baku stambul

Թուրքական կողմի մոտ այդպիսի հիմք առաջացել է ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյին (ՔԱԿ) ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) «սև ցուցակում» ընդգրկելուց հետո: EASA-ն գրում է` «…Հայաստանը, որպես օդանավ շահագործող երկիր, ի վիճակի չէ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ, ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԵԼԻՈւԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈւՄԸ միջազգային նորմերի համաձայն…»

Հիշեցնեմ, որ հայկական օդանավերի մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է դեռևս անցյալ` 2020 թ. Մարտի 17-ից: Հաջորդը Իսրայելն էր, որ նույն հիմնավորմամբ արգելեց հայկական «Արմենիա» ընկերության թռիչքները:

Հիմա, այս տարվա Սեպտեմբերից Թուրքիան է մտցնում արգելքը: Եվ դրանում ոչ մի արտառոց բան չկա: Ու ինձ համար անհասկանալի է ամիսը մեկ շրջանառության մեջ մտցվող այս աժիոտաժը: Այլ բացատրություն չունեմ, քան ավելի կարևոր իրադարձություններից ուշադրություն շեղելու համար

Այսքանը»։

Կիսվել նյութով